22:42  ,  8 հունիսի, 2024

Խորվաթիան Լիսաբոնում պարտության մատնեց պորտուգալացիներին (տեսանյութ)

Եվրո-2024-ին պատրաստվող Պորտուգալիայի եւ Խորվաթիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Լիսաբոնում։

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց Խորվաթիայի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ 48-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան։ Խորվաթիայի հաղթական գոլը 56-րդ րոպեին խփեց իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Պորտուգալիան կմրցի Չեխիայի (հունիսի 18), Թուրքիայի (հունիսի 22) եւ Վրաստանի (հունիսի 26) հետ։ Խորվաթիայի մրցակիցները կլինեն Իսպանիան (հունիսի 15), Ալբանիան (հունիսի 19) եւ Իտալիան (հունիսի 24):

Ընկերական հանդիպում

Պորտուգալիա - Խորվաթիա՝ 1:2 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 48 - Լուկա Մոդրիչ, 8, 11մ, Անտե Բուդիմիր, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում