16:18  ,  8 հունիսի, 2024

Տոնի Կրոս․ Գերմանիան կդառնա Եվրո-2024-ի չեմպիոն

Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը վստահ է, որ Գերմանիան կարող է հաղթել տնային Եվրո-2024-ում։

«Գերմանիան կդառնա Եվրո-2024-ի չեմպիոն։ Մենք կարող ենք դիմակայել բոլոր մրցակիցներին։ Հետհաշվարկը սկսվել է։ Ցանկանում եմ իմ կարիերայում վերջին հանդիպումներն անցկացնել այնպես, ինչպես «Ռեալում» իմ վերջին մրցախաղերը»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Հունիսի 7-ին տեղի ունեցած ընկերական խաղում Գերմանիան 2:1 հաշվով հաղթել է հույներին։

Արքայական թիմի հետ ավարտված մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձած Տոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

Եվրո-2024-ի խմբային փուլում Գերմանիան կմրցի Շոտլանդիայի (հունիսի 14), Հունգարիայի (հունիսի 19) եւ Շվեյցարիայի (հունիսի 23) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում