15:16  ,  8 հունիսի, 2024

Արկադիուշ Միլիկը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի Եվրո-2024-ը

Լեհաստանի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ձախ ծնկի վնասվածք է ստացել Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական խաղում (3:1) եւ բաց կթողնի Եվրո-2024-ը։

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հայտնել է, որ Արկադիուշ Միլիկը չի հասցնի վերականգնվել, հաղորդում է Football Italia-ը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Լեհաստանի հավաքականը կմրցի Նիդերլանդների (հունիսի 16), Ավստրիայի (հունիսի 21) եւ Ֆրանսիայի (հունիսի 25) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում