01:36  ,  8 հունիսի, 2024

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան հեռացվել է ՖԻԴԵ-ից

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) որոշել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային երկու տարով զրկել անդամակցությունից, հաղորդում է tass.ru-ն։ Որոշումն ուժի մեջ կմտնի 60 օրից։ Այս ընթացքում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան կարող է բողոքարկել։

ՖԻԴԵ-ն որոշումն ընդունել է Ուկրաինայի շախմատային ֆեդերացիայից բողոք ստանալուց հետո։ Պատճառը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կազմում Ռուսաստանի Դաշնության նոր տարածքների (Ուկրաինայից բռնազավթած եւ հանրաքվեով ՌԴ-ի կազմ մտած) շախմատային ֆեդերացիաների ընդգրկումն է։

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի եւ Բելառուսի շախմատիստները միջազգային մրցումների մասնակցում են չեզոք կարգավիճակով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում