23:15  ,  7 հունիսի, 2024

Ալբանիան պարտության մատնեց Ադրբեջանին (տեսանյութ)

Եվրո-2024-ին պատրաստվող Ալբանիայի հավաքականն ընկերական խաղում ընդունեց Ադրբեջանի թիմին եւ հաղթեց 3:1 հաշվով։

Ալբանիայի թիմից աչքի ընկան իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Նեդիմ Բայրամին, թուրքական «Սիվասսպորի» հարձակվող Ռեյ Մանայը եւ չեխական «Սպարտայի» կիսապաշտպան Կազիմ Լյաչին։

Եվրո-2024-ի խմբային փուլում Ալբանիայի մրցակիցները կլինեն Իտալիան, Իսպանիան եւ Խորվաթիան։

Ընկերական հանդիպում

Ալբանիա - Ադրբեջան՝ 3:1 (տեսանյութ)

Նեդիմ Բայրամի, 12, Ռեյ Մանայ, 81, Կազիմ Լյաչի, 88 - Օրհան Գուրբանլի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում