09:39  ,  4 հունիսի, 2024

Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մենախաղում 370-րդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 37-ամյա սերբ թենիսիստը գերազանցեց 2022-ին կարիերան ավարտած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը (369 հաղթանակ մենախաղում)։

Այս ցուցանիշով երրորդն իսպանացի Ռաֆայել Նադալն է (314 հաղթանակ)։

Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Ջոկովիչը պարտության մատնեց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով