00:37  ,  4 հունիսի, 2024

Անգլիայի թիմն ուժեղ էր բոսնիացիներից (տեսանյութ)

Եվրո-2024-ին պատրաստվող Անգլիայի հավաքականը տանն ընկերական հանդիպում անցկացրեց բոսնիացիների հետ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

60-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը (տեսանյութ)։ 85-րդ րոպեին աչքի ընկավ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (տեսանյութ)։ Չորս րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ

Եվրո-2024-ի խմբային փուլում Անգլիայի մրցակիցները կլինեն Դանիայի, Սերբիայի եւ Սլովենիայի հավաքականները։

Ընկերական հանդիպում

Անգլիա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 3:0

Քոուլ Փալմեր, 60, 11մ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 85, Հարի Քեյն, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում