Իտալիայի առաջնության վերջին խաղում «Ատալանտան» ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
29-րդ տուրից տեղափոխված խաղում հաղթանակի դեպքում՝ «Ատալանտան» կշրջանցեր «Յուվենտուսին» եւ կգրավեր երրորդ տեղը։ Սակայն «Ֆիորենտինայի» հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում փոխփոխություն չեղավ։ «Ատալանտան» 69 միավորով մնաց չորրորդ տեղում, «Ֆիորենտինան» 60 միավորով մնաց 8-րդ տեղում։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուրից տեղափոխված հանդիպում
«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 2:3
Ադեմոլա Լուկման, 12, Ջորջիո Սկալվինի, 32 - Անդրեա Բելոտի, 6, 45+3, Նիկոլաս Գոնսալես, 19
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում