14:01  ,  27 մայիսի, 2024

Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը հրապարակել է նախնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար։

Խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Իտալիան, Խորվաթիան եւ Ալբանիան։

Դարպասապահներ․ Ունայ Սիմոն («Աթլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ»), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»)։

Պաշտպաններ․ Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս («Սեւիլիա»), Էմերիկ Լապորտ («Ալ Նասր»), Ռոբեն Լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Դանի Վիվիան («Աթլետիկ Բիլբաո»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»), Նաչո Ֆերնանդես («Ռեալ Մադրիդ), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։

Կիսապաշտպաններ․ Ռոդրիգո Էրնանդես («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո («Ռեալ Սոսիեդադ»»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»), Մարկոս Լյորենտե («Աթլետիկո Մադրիդ»), Պեդրի («Բարսելոնա»), Ալեյշ Գարսիա («Ժիրոնա»), Ֆերմին Լոպես («Բարսելոնա»)։

Հարձակվողներ․ Լամին Յամալ («Բարսելոնա»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ Բիլբաո»), Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Պաբլո Սարաբիա («Վուլվերհեմփթոն»), Խոսելու («Ռեալ Մադրիդ»), Ալվարո Մորատա («Աթլետիկո Մադրիդ), Ֆերան Տորես («Բարսելոնա»), Այոսե Պերես («Բետիս»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում