22:02  ,  26 մայիսի, 2024

«Սաութհեմփթոնը» վերադարձավ Պրեմիեր լիգա (ֆոտո, վիդեո)

«Սաութհեմփթոնը» մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Պրեմիեր լիգա։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում «Սաութհեմփթոնը» 1:0 հաշվով հաղթեց «Լիդս Յունայթեդին»։

Միակ գոլը 24-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Ադամ Արմստրոնգը։

Հանդիպմանը ներկա է եղել 85 862 հանդիսական։

Պրեմիեր լիգայի ուղեգիր են նվաճել նաեւ Չեմպիոնշիփի հաղթող «Լեսթեր Սիթին» եւ փոխչեմպիոն «Իպսվիչ Թաունը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում