00:42  ,  26 մայիսի, 2024

«Միլանը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում փոխչեմպիոն «Միլանն» ընդունեց «Սալերնիտանային» եւ վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

«Միլանից» աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը վերջին հանդիպումն անցկացրեց միլանյան թիմում։

Հյուրերի դարպասը գրավեց նաեւ իտալացի պաշտպան Դավիդ Կալաբրիան։

«Սալերնիտանայից» դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Սիմեոն Նվանկվոն։ Գոլ խփեց նաեւ ֆրանսիացի պաշտպան Սալոմոն Սամբյան։

«Միլանում» վերջին հանդիպումն անցկացրեց նաեւ թիմի իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։

«Միլանը» 75միավորով գրավեց երկրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայում,, «Սալերնիտանան» 17 միավորով վերջինն է եւ կլքի Ա Սերիան։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Միլան» - «Սալերնիտանա»՝ 3:3 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 22, Օլիվիե Ժիրու, 27, Դավիդ Կալաբրիա, 77 - Սիմեոն Նվանկվո, 64, 89, Սալոմոն Սամբյա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում