23:59  ,  25 մայիսի, 2024

«Բայերը»՝ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցած եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնեց «Կայզերսլաուտերնին»։

Միակ գոլը 16-րդ րոպեին խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական (տեսանյութ

44-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Բայերի» կոտդիվուարցի պաշտպան Օդիլոն Կոսունուն։

Առաջին անգամ «Բայերը» Գերմանիայի գավաթը նվաճել է 1993-ին՝ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնելով «Հերտային»։

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Կայզերսլաուտերն» - «Բայեր»՝ 0:1

Գրանտի Ջակա, 16

Հեռացում՝ Օդիլոն Կոսունու («Բայեր»), 44, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով