23:59 25 մայիսի, 2024Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցած եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնեց «Կայզերսլաուտերնին»։
Միակ գոլը 16-րդ րոպեին խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական (տեսանյութ)։
44-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Բայերի» կոտդիվուարցի պաշտպան Օդիլոն Կոսունուն։
Առաջին անգամ «Բայերը» Գերմանիայի գավաթը նվաճել է 1993-ին՝ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնելով «Հերտային»։
Գերմանիայի գավաթ, եզրափակիչ
«Կայզերսլաուտերն» - «Բայեր»՝ 0:1
Գրանտի Ջակա, 16
Հեռացում՝ Օդիլոն Կոսունու («Բայեր»), 44, երկրորդ դեղին քարտ
CHAMPIONS x2! #FCKB04 | #Bayer04 #DFBPokalFinale pic.twitter.com/BZfenNjNDm
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) May 25, 2024
The Deutsche Double! #FCKB04 | #Bayer04 #DFBPokalFinale pic.twitter.com/owCt7szKKT
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) May 25, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.