22:20  ,  25 մայիսի, 2024

АТР-250. Ժնեւի եւ Լիոնի մրցաշարերի հաղթողները

Աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը նվաճեց Ժնեւում (Շվեյցարիա) անցկացված АТР-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում նա 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 44-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մահաչին։ Կասպեր Ռուուդը երրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում։

Լիոնում (Ֆրանսիա) անցկացված ATP-250 մրցաշարի տիտղոսը նվբաճեց աշխարհի 117-րդ ռակետ, ֆրանսիացի Ջովանի Մպեշի Պերիկարը, որը եզրափակիչում 6:4, 1:6, 7:6 (9:7) հաշվով առավեության հասավ աշխարհի 29-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի նկատմամբ։

Ջովանի Մպեշի Պերիկարն առաջին տիտղոսը նվաճեց կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով