09:02  ,  24 մայիսի, 2024

Ժիրուն Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան Ֆրանսիայի հավաքականում

37-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն հայտարարել է Եվրո-2024-ից հետո Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Ակնհայտ է, որ ես կկարոտեմ հանդիպումները հավաքականի հետ, բայց երիտասարդ ֆուտբոլիստներին տեղը զիջելու ժամանակն է»,- Ժիրուի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Ակումբային մրցաշրջանի ավարտից հետո Ժիրուն կհեռանա իտալական «Միլանից» եւ կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելեսում», որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Ժիրուն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2011թ․ նոյեմբերից՝ 131 խաղում խփելով 57 գոլ, կատարելով 16 գոլային փոխանցում, դառնալով աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն, Ազգերի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English