13:05  ,  24 մայիսի, 2024

Ամստերդամի «Այաքսն» ունի նոր գլխավոր մարզիչ

Ամստերդամի «Այաքսը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է իտալացի Ֆրանչեսկո Ֆարիոլիին, հաղորդում է հոլանդական ակումբի կայքը։

35-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Ֆրանչեսկո Ֆարիոլիի նախորդ ակումբը ֆրանսիական «Նիցան» էր, որը Ֆրանսիայի ավարտված առաջնությունում գրավել է 5-րդ տեղը։

Ֆրանչեսկո Ֆարիոլիին փոխարինել է 60-ամյա հոլանդացի Ջոն վանտ Սխիպին։

Նիդերլանդների ավարտված առաջնությունում «Այաքսը» գրավել է 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում