20:56  ,  23 մայիսի, 2024

Հոկեյի ԱԱ․ Կանադան ու Շվեյցարիան դուրս եկան կիսաեզրափակիչ

Չեխիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները։

Կանադայի հավաքականը 6:3 հաշվով պարտության մատնեց Սլովակիայի թիմին։ Շվեյցարիայի թիմը 3:1 հաշվով առավելության հասավ գերմանացիների նկատմամբ։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն Շվեդիան ու Ֆինլանդիան, ԱՄՆ-ն ու Չեխիան։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 25-ին, եզրափակիչն ու երրորդ տեղի հանդիպումը նախատեսված են մայիսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում