19:30  ,  23 մայիսի, 2024

World Challenge Cup․ Հայաստանի 3 մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ

Հայաստանի երեք մարմնամարզիկ դուրս է եկել World Challenge Cup մրցաշարի եզրափակիչ: Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Արթուր Թովմասյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում է: Որակավորման փուլում Դավթյանը վաստակել է 14.100 միավոր:

Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը օղակների վարժության եզրափակիչում են: Ավետիսյանը որակավորման փուլում վաստակել է 14.700 միավոր, Թովմասյանը՝ 13.700:

World Challenge Cup մրցաշարում Հայաստանը կունենա եւս մեկ մասնակից: Մրցահարթակ դուրս կգա զուգափայտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը:

Մրցաշարը կավարտվի մայիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում