15:44  ,  23 մայիսի, 2024

«Միլանի» նոր համազգեստը (ֆոտո, վիդեո)

«Միլանը» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։

Իտալական ակումբի տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է։

«Հավերժական նորաձեւության հայրենիքում ոչինչ այսքան չեն ընդգծում ֆուտբոլային ժառանգությունը, որքան «Միլանի» կարմիր-սեւ զոլերը, որոնք 1899 թվականից հաջողության, կրքի եւ ոճի հոմանիշներ են խաղադաշտից մինչե փողոց։

Դասական ոճը հարգանքի տուրք է ակումբի 125-ամյա պատմությանը»,- նշվում է նոր համազգեստի նկարագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս