14:46  ,  23 մայիսի, 2024

Ֆլիկը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն եւ գերմանացի մասնագետը դրական բանակցություններ են ունեցել հեռախոսով։

Ֆլիկը հրաժարվել է գլխավորել Լոնդոնի «Չելսին», որը հեռացրել է արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։

Հաջորդ շաբաթ Դեկուն եւ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ կվերլուծեն նրա աշխատանքի արդյունքները եւ վերջնական որոշում կընդունեն համագործակցությունը շարունակելու կամ դադարեցնելու մասին։ Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Բարսելոնան» 82 միավորով ապահովել է երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում