Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» չի կարող առանց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի թույլտվության ժամանակից շուտ հայտարարել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին։
Արքայական ակումբը ցանկություն ունի մինչեւ Եվրո-2024-ի մեկնարկը (հունիսի 14) անցկացնել 25-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը, սակայն ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը, հաղորդում է AS-ը։ Փարիզյան ակումբը չի համաձայնի նախքան պայմանագրի ավարտը Մբապեի ներկայացմանը Մադրիդում։
Սպասվում է, որ Մբապեն 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ եւ կստանա տարեկան 15 միլիոն եվրո։ 5 տարում նա կստանա նաեւ 150 միլիոն եվրո բոնուս։
25-ամյա ֆուտբոլիստը Լիգա-1-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 27 գոլ` արժանանալով լավագույն ռմբարկուի մրցանակին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում