10:04  ,  23 մայիսի, 2024

«Բավարիան» մոտ է Վենսան Կոմպանիի նշանակմանը

Մյունխենի «Բավարիան» բանակցում է անգլիական «Բարնլիի» 38-ամյա գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ եւ մոտ է նրա նշանակմանը գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Կողմերն արդեն հասել են բանավոր պայմանավորվածության։

Կոմպանին 2022 թվականից է գլխավորում «Բարնլին», որն Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում գրավեց նախավերջին տեղը եւ դուրս մնաց ուժեղագույնների դիվիզիոնից։ Կոմպանին գլխավորել է նաեւ բելգիական «Անդերլեխտը»։

«Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հունիսին կլքի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English