23:08  ,  22 մայիսի, 2024

«Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնից արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումից հետո դիտարկում է մի քանի թեկնածություն, հաղորդում է The Telegraph-ը։

Այդ մարզիչներն են Սեբաստիան Հյոնեսը («Շտուտգարտ»), Թոմաս Ֆրակը («Բրենթֆորդ»), Միչել Միգելը («Ժիրոնա»), Կիրան Մաքենան («Իպսվիչ») եւ Էնցո Մարեսկան («Լեսթեր Սիթի»)։

Պոչետինոն անցած ամռանն էր գլխավորել «Չելսին», որը նրա ղեկավարությամբ անցկացրած 51 խաղում տարել է 27 հաղթանակ, կրել 14 պարտություն, 10 հանդիպում ավարտել ոչ ոքի։

«Չելսին» Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում 63 միավորով գրավել է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս