15:09  ,  22 մայիսի, 2024

Էդերսոնը պատրաստ է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը մի քանի շահավետ առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Նա պատրաստ է կարիերան շարունակել այդ երկրում, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

30-ամյա դարպասապահի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նա 2017 թվականից է հանդես գալիս կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում, որի հետ դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, Անգլիական լիգայի գավաթի քառակի հաղթող, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս