14:03  ,  22 մայիսի, 2024

Գասպերինի․ «Բայերը» կատարյալ թիմ է

Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ իտալական «Ատալանտայի» իտալացի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին բարձր է գնահատել Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» որակները։

«Հավատում ենք, որ արել ենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի պատշաճ պատրաստ լինենք եզրափակիչին։

«Բայերը» կատարյալ թիմ է, անհավանական կազմակերպված է։ Այս մրցաշրջանում նրանց արդյունքները պատահական չեն։ Ալոնսոն ստեղծել է ունիվերսալ թիմ, որը գերազանց պաշտպանվում է եւ գրոհում։

Եզրափակիչում ամեն ինչ կարող է վճռվել մանրուքների տարբերությունից։ Պետք է շատ հարգանքով վերաբերվենք մրցակցին եւ շատ արագ հարմարվենք նրանց խաղին՝ առաջարկելով հակախաղ»,- Գասպերինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Ատալանտա» - «Բայեր» հանդիպումը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս