11:28  ,  13 մայիսի, 2024

«Արսենալը» 137 տարում առաջին անգամ Անգլիայի առաջնությունում տարավ 27 հաղթանակ

Լոնդոնի «Արսենալը» ակումբի 137 տարվա պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում տարավ 27 հաղթանակ՝ սահմանելով ակումբային ռեկորդ։

Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 37 խաղից հետո 86 միավորով առաջատարն է։

Վերջին տուրում «Արսենալը» մայիսի 19-ին կմրցի Լիվերպուլի «Էվերտոնի» հետ։

Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 36 խաղում վաստակել է 85 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում