11:28 13 մայիսի, 2024Լոնդոնի «Արսենալը» ակումբի 137 տարվա պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում տարավ 27 հաղթանակ՝ սահմանելով ակումբային ռեկորդ։
Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 37 խաղից հետո 86 միավորով առաջատարն է։
Վերջին տուրում «Արսենալը» մայիսի 19-ին կմրցի Լիվերպուլի «Էվերտոնի» հետ։
Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 36 խաղում վաստակել է 85 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.