Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արքայական թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Բրազիլացի ֆուտբոլիստը երկու գոլ է խփել «Բավարիային»։
Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 8-ին։
Մայիսի 1-ին կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Դորտմունդում կանցկացնեն Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն եւ «Բորուսիան»։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:2
Լերոյ Սանե, 53, Հարի Քեյն, 57, 11մ - Վինիսիուս Ժունիոր, 24, 82, 11մ
Մայիսի 1
«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում