Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող «Կայզերսլաուտերնը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Մրցակիցը երրորդ լիգան ներկայացնող «Սաարբրյուկենն» էր, որը պարտվեց 0:2 հաշվով։
Եզրափակիչում «Կայզերսլաուտերնի» մրցակիցը կլինի Լեւերկուզենի «Բայերի» եւ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դիմակայության հաղթողը։ Այդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին։
Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բունդեսլիգան ներկայացնում է մեկ թիմ՝ «Բայերը»։
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Սաարբրյուկեն» - «Կայզերսլաուտերն»՝ 0:2 (տեսանյութ)
Մարլոն Ռիտեր, 53, Ալմամի Տուրե, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում