00:49 3 ապրիլի, 2024Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող «Կայզերսլաուտերնը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Մրցակիցը երրորդ լիգան ներկայացնող «Սաարբրյուկենն» էր, որը պարտվեց 0:2 հաշվով։
Եզրափակիչում «Կայզերսլաուտերնի» մրցակիցը կլինի Լեւերկուզենի «Բայերի» եւ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դիմակայության հաղթողը։ Այդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին։
Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բունդեսլիգան ներկայացնում է մեկ թիմ՝ «Բայերը»։
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Սաարբրյուկեն» - «Կայզերսլաուտերն»՝ 0:2 (տեսանյութ)
Մարլոն Ռիտեր, 53, Ալմամի Տուրե, 75
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.