22:57  ,  6 դեկտեմբերի, 2023

«Բայերը» քառորդ եզրափակիչում է, «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» դուրս մնաց (տեսանյութ)

Լեւերկուզենի «Բայերը» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 3:1 հաշվով առավելության հասավ «Պադերբորնի» նկատմամբ (տեսանյութ

«Բայերից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, արգենտինացի կիսապաշտպան Էկսեկիել Պալասիոսը եւ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվեց «Սաարբրյուկենին», որը հաղթեց 2:0 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ

Երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սաարբրյուկենը» 1/16 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Մյունխենի «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում