22:57 6 դեկտեմբերի, 2023Լեւերկուզենի «Բայերը» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 3:1 հաշվով առավելության հասավ «Պադերբորնի» նկատմամբ (տեսանյութ)։
«Բայերից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, արգենտինացի կիսապաշտպան Էկսեկիել Պալասիոսը եւ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվեց «Սաարբրյուկենին», որը հաղթեց 2:0 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)։
Երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սաարբրյուկենը» 1/16 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Մյունխենի «Բավարիային»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.