17:52  ,  24 հոկտեմբերի, 2023

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Վեստ Արմենիային»՝ 4:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենին» ընդունեց «Վեստ Արմենիային» եւ հաղթանակ տարավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։ «Վեստ Արմենիայի» ռուսաստանցի պաշտպան Վլադիմիր Խարատյանը գրավել է սեփական դարպասը։ Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց կիսապաշտպան Միշել Այվազյանը։

«Արարատ-Արմենիան» 26 միավորով երրորդն տեղում է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ուրարտուն», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վեստ Արմենիան» նախավերջինն է՝ 7 միավոր։

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Վեստ Արմենիա»՝ 4:0

Մոհամեդ Յատարա, 2, 32, Վլադիմիր Խարատյան, 19, ինքնագոլ, Միշել Այվազյան, 87

«Արարատ» - «Վան»` 18:00

Հոկտեմբերի 25

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 15:00

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 15:00

Հոկտեմբերի 26

«Շիրակ» - «Նոա»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով