10:28  ,  2 հոկտեմբերի, 2023

Ինձագի․ Շատ կարեւոր հաղթանակ էր

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը «Սալերնիտանայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում։

«Շատ կարեւոր հաղթանակ էր։ «Սալերնիտանան» կարող է խնդիրներ ստեղծել սեփական խաղադաշտում։

Ընդամենը 1,5 օր ունեինք այս խաղին պատրաստվելու համար։ Տղաները լավ աշխատանք կատարեցին։

Առաջին խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ։ Ընդմիջման ընթացքում որոշ շտկումներ կատարեցինք եւ ցուցադրեցինք մեր լավագույն խաղը։

Առաջին տուրից առաջ ասել էի, որ մենք ցանկանում ենք նախորդ մրցաշրջանի նման առավել շատ հանդիպումներում հաղթել։ Չեմպիոնական տիտղոսի համար պայքարը լարված ուղեւորություններն են, մինչեւ ուշ երեկո աշխատանքն է, 1,5 օրվա պատրաստությունը նախորդ խաղից մինչեւ հաջորդը, բայց այդ ամեն հրաշալի է եւ արժի դրա համար ջանք չխնայել»,- Ինձագիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ինտերը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս