Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
«Աթլետիկոյի» կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ) եւ իսպանացի հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն (տեսանյութ)։
«Աթլետիկոն» (6 խաղ) 13 միավորով 5-րդն է, «Օսասունան» (7 խաղ) 14-րդն է՝ 7 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2
Անտուան Գրիզման, 20, Ռոդրիգո Ռիկելմե, 81
Հեռացումներ՝ Չիմի Ավիլա («Օսասունա»), 85, Ալվարո Մորատա («Աթլետիկո»), 85, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում