02:18  ,  22 մարտի, 2012

«Բավարիան» ու «Բորուսիան» կհանդիպեն եզրափակիչում

Մյունխենի «Բավարիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Մյոնխենգլադբախում կայացած կիսաեզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում եւս թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը: Գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները:

Եզրափակիչում «Բավարիան» ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Գերմանիայի գավաթ. Կիսաեզրափակիչ

«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 0:0

11 մետրանոցներ՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս