02:18 22 մարտի, 2012Մյունխենի «Բավարիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Մյոնխենգլադբախում կայացած կիսաեզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում եւս թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը: Գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները:
Եզրափակիչում «Բավարիան» ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Գերմանիայի գավաթ. Կիսաեզրափակիչ
«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 0:0
11 մետրանոցներ՝ 2:4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.