Շատերը հրաժարվում են մենամարտից՝ իմանալով, որ Դավիթ Գրաֆն է լինելու իրենց մրցակիցը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ծանրքաշային Դավիթ Գրաֆի (Վահագն Սահակյան) գլխավոր մենեջեր Ժիրայր Գրաֆը, ով բռնցքամարտիկի եղբայրն է:
Նոյեմբերի 3-ին Գերմանիայի Հալե Ուեստֆալեն քաղաքի «Գերրի Ուեբեր» մարզապալատում կայացած մենամատում Դավիթ Գրաֆն իր 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում` միավորներով առավելության հասնելով ֆրանսիացի Բլանշաղ Կալամբայի նկատմամբ:
«Դավիթի նախորդ մրցակիցը ամուր տղա էր: Նրա գլուխը կարելի է համեմատել աֆրիկական կոկոսի հետ: Ասես աֆրիկական կոկոս լիներ, մեկ գլխի հարվածով վնասեց Դավիթի ունքը: Դավիթի հարվածները նրան չվնասեցին, որովհետեւ Կալամբայի գլուխը սովոր էր այդպիսի հարվածների»,- զրույցում հայտնեց Ժիրայր Գրաֆը:
Հարցին, թե ե՞րբ կտեսնենք Դավիթ Գրաֆին Հայաստանում, երբ սպասենք Գրաֆի մենամարտին այստեղ, եվ երբ Դավիթը հադես կգա Հայաստանի դրոշի ներքո, Ժիրայրը պատասխանեց.
«Դա պայմանագրային հարց է: Կապված է «Զաուերլանդ» ակումբի հետ: Երբ Հայաստանը կարողանա կազմակերպել այսպիսի մենամատեր, երեկոներ եւ սպորտային միջոցառումներ, ինչպես դա արվում է Գերմանիայում, այդ ժամանակ կարող ենք կազմակերպել Դավիթի մենամարտը Հայաստանում: Առաջիկայում դա չի նախատեսվում: Առաջիկայում ունենք եւս մեկ մենամարտ, իսկ թե ում հետ, չենք կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ նույնիսկ լինում են դեպքեր, երբ շատ բռնցքամարտիկներ՝ իմանալով, որ Դավիթ Գրաֆն է լինելու իրենց մրցակիցը, հրաժարվում են մենամարտից: Ինչ վերաբերվում է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուն, դա եւս պայմանագրային հարց է: Երկուսս էլ մեծ ցանկություն ունենք, որ Դավիթը հանդես գա Հայաստանի դրոշի ներքո, սակայն նա դեռ «Զաուերլանդ» թիմի սան է եւ պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի
19:54 , 5 սեպտեմբերի
18:55 , 5 սեպտեմբերի
18:08 , 5 սեպտեմբերի
14:47 , 5 սեպտեմբերի
09:06 , 5 սեպտեմբերի
01:24 , 5 սեպտեմբերի 
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի