Գեմանիան ներկայացնող 23-ամյա բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) 9-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Գերմանիայի Հոլ Ուեստֆոլեն քաղաքի «Գերրի Ուեբեր» մարզապալատում կայացած մենամատում ծանրքաշային բռնցքամատիկ, գերմանական «Զաուերլանդ» ակումբի սան Դավիթ Գրաֆը միավորներով առավելության է հասել ֆրանսիացի Բլանշաղ Կալամբայի նկատմամբ:
Մենամարտն անցել է Գրաֆի նկատելի առավելությամբ: Չորրորդ ռաունդում նա ունքի պատռվածք է ստացել, սակայն շարունակել է մենամարտը՝ տանելով վստահ հաղթանակ:
Սա Գրաֆի 9-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Մինչեւ այս նա անցկացրել էր ութ մրցամարտ` տանելով նույնքան հաղթանակ (6 նոկաուտ): Հունգարացի Վիկտոր Ֆալահի հետ մենամարտում Դավիթից 1 րոպե 30 վայրկյան էր պահանջվել մրցակցին նոկաուտի ենթարկելու համար: Գրաֆի Մենամարտերից մեկը աշխարհում եղել է ամենաարագը` նոկաուտ 3 վայրկյանում: Այս տարի Դավիթ Գրաֆը եւս մեկ մենամարտ կանցկացնի:





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի