Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշանակել է թիմի ավագներին ընթացիկ մրցաշրջանում։
«Ես այստեղ եմ արդեն երկու տարի եւ ավելի շատ գիտեմ թիմի մասին։ Ես որոշեցի, որ Ռաֆինյան և Պեդրին կլինեն ավագներ, իսկ հանդերձարանը քվեարկեց Լամինի, Էրիկ Գարսիայի և Դե Յոնգի օգտին։
Ռաֆինյան թիմի առաջին ավագն է, Պեդրին՝ երկրորդը, Էրիկ Գարսիան՝ երրորդը, Ֆրենկի դե Յոնգը՝ չորրորդը, իսկ Լամին Յամալը՝ 5-րդը», - Ֆլիկի խոսքն է մեջբերում AS-ը։
Սեպտեմբերի 6-ին «Բարսելոնան» Լա Լիգայի չորրորդ տուրում կհյուրընկալվի «Վալենսիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:08 , 5 սեպտեմբերի
14:47 , 5 սեպտեմբերի
09:06 , 5 սեպտեմբերի
01:24 , 5 սեպտեմբերի 
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի 
00:53 , 5 սեպտեմբերի 
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի