18:55  ,  5 սեպտեմբերի, 2026

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում կընդունի փոխչեմպիոն «Նապոլիին»։

«Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Մարտինես, Բիսեկ, Ականջի, Բաստոնի, Դիուֆ, Բարելա, Զելիսնկի, Սուչիչ, Դիմարկո, Էսպոզիտո, Լաուտարո Մարտինես։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News