11:12 6 նոյեմբերի, 2012Շատերը հրաժարվում են մենամարտից՝ իմանալով, որ Դավիթ Գրաֆն է լինելու իրենց մրցակիցը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ծանրքաշային Դավիթ Գրաֆի (Վահագն Սահակյան) գլխավոր մենեջեր Ժիրայր Գրաֆը, ով բռնցքամարտիկի եղբայրն է:
Նոյեմբերի 3-ին Գերմանիայի Հալե Ուեստֆալեն քաղաքի «Գերրի Ուեբեր» մարզապալատում կայացած մենամատում Դավիթ Գրաֆն իր 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում` միավորներով առավելության հասնելով ֆրանսիացի Բլանշաղ Կալամբայի նկատմամբ:
«Դավիթի նախորդ մրցակիցը ամուր տղա էր: Նրա գլուխը կարելի է համեմատել աֆրիկական կոկոսի հետ: Ասես աֆրիկական կոկոս լիներ, մեկ գլխի հարվածով վնասեց Դավիթի ունքը: Դավիթի հարվածները նրան չվնասեցին, որովհետեւ Կալամբայի գլուխը սովոր էր այդպիսի հարվածների»,- զրույցում հայտնեց Ժիրայր Գրաֆը:
Հարցին, թե ե՞րբ կտեսնենք Դավիթ Գրաֆին Հայաստանում, երբ սպասենք Գրաֆի մենամարտին այստեղ, եվ երբ Դավիթը հադես կգա Հայաստանի դրոշի ներքո, Ժիրայրը պատասխանեց.
«Դա պայմանագրային հարց է: Կապված է «Զաուերլանդ» ակումբի հետ: Երբ Հայաստանը կարողանա կազմակերպել այսպիսի մենամատեր, երեկոներ եւ սպորտային միջոցառումներ, ինչպես դա արվում է Գերմանիայում, այդ ժամանակ կարող ենք կազմակերպել Դավիթի մենամարտը Հայաստանում: Առաջիկայում դա չի նախատեսվում: Առաջիկայում ունենք եւս մեկ մենամարտ, իսկ թե ում հետ, չենք կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ նույնիսկ լինում են դեպքեր, երբ շատ բռնցքամարտիկներ՝ իմանալով, որ Դավիթ Գրաֆն է լինելու իրենց մրցակիցը, հրաժարվում են մենամարտից: Ինչ վերաբերվում է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուն, դա եւս պայմանագրային հարց է: Երկուսս էլ մեծ ցանկություն ունենք, որ Դավիթը հանդես գա Հայաստանի դրոշի ներքո, սակայն նա դեռ «Զաուերլանդ» թիմի սան է եւ պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.