20:53  ,  5 սեպտեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Արարատին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։

«Արարատ-Արմենիան» 13 միավորով երրորդն է, «Արարատը» 3 միավորով 10-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում