14:47  ,  5 սեպտեմբերի, 2026

Մոուրինյո․ Երբեմն պարտվում ես և չես հասկանում պատճառները

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Բետիսից» կրած 0:1 հաշվով պարտությունը Լա Լիգայի չորրորդ տուրի խաղում։

«Կարծում եմ՝ մեր թիմը ուժեղ խաղ անցկացրեց։ Երբեմն պարտվում ես և չես հասկանում պատճառները և ինչպես հիմնավորես։ Մենք մեծ առավելություն ունեինք, կենտրոնական պաշտպանները հիանալի խաղացին, նրանք ամեն ինչ վերահսկում էին, առջևում շատ կոմբինացիաներ կային, շատ գոլային իրավիճակներ։

Եթե խաղն ավարտվեր ոչ ոքի, մենք հիասթափված կլինեինք, քանի որ ավելին էինք արել․ պատկերացրեք մեր վիճակը պարտությունից հետո։ Կառլոս Էսպին ֆանտաստիկ հարված կատարեց, գուցե խաղից դուրս էր կամ ոչ, բայց նա իր խնդիրը լուծեց։

Նա հսկայական ներուժ ունի և կշարունակի առաջադիմել, քանի որ նա համեստ է, աշխատասեր և ցանկանում է սովորել։ Ես շատ գոհ եմ այդ ֆուտբոլիստից։

Խաղի վիճահարույց պահերին գնահատական տալ չեմ կարող, քանի որ դրանք մանրամասն չեմ ուսումնասիրել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» 4 տուրից հետո ունի 9 միավոր եւ երկրորդն է։ Նույնքան միավորով «Բետիսը» երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print