22:23  ,  5 ապրիլի, 2023

«Շտուտգարտը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում» «Շտուտգարտը» հյուրընկալվեց «Նյուրնբերգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Վերջին րոպեներին հյուրերի գոլը խփեց 20-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Միյոն։

Ավելի վաղ, քառորդ եզրափակիչում «Ֆրայբուրգը» 2:1 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2:0 հաշվով պարտության էր մատնել «Ունիոն Բեռլինին»։

Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը կվիճարկեն «ՌԲ Լայպցիգն» ու Դորտմունդի «Բորուսիան»։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Նյուրնբերգ» - «Շտուտգարտ»՝ 0:1 (տեսանյութ)

Էնցո Միյո, 83

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով