22:23 5 ապրիլի, 2023Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում» «Շտուտգարտը» հյուրընկալվեց «Նյուրնբերգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Վերջին րոպեներին հյուրերի գոլը խփեց 20-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Միյոն։
Ավելի վաղ, քառորդ եզրափակիչում «Ֆրայբուրգը» 2:1 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2:0 հաշվով պարտության էր մատնել «Ունիոն Բեռլինին»։
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը կվիճարկեն «ՌԲ Լայպցիգն» ու Դորտմունդի «Բորուսիան»։
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Նյուրնբերգ» - «Շտուտգարտ»՝ 0:1 (տեսանյութ)
Էնցո Միյո, 83
«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.