21:53  ,  4 ապրիլի, 2023

Կոլո Մուանիի դուբլը «Այնտրախտին» դուրս բերեց կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որն աչքի ընկավ 11-րդ եւ 13-րդ րոպեներին (տեսանյութ)։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն։

«Այնտրախտը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Ունիոն Բեռլին»՝ 2:0 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 11, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով