21:53 4 ապրիլի, 2023Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որն աչքի ընկավ 11-րդ եւ 13-րդ րոպեներին (տեսանյութ)։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն։
«Այնտրախտը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Ունիոն Բեռլին»՝ 2:0 (տեսանյութ)
Ռանդալ Կոլո Մուանի, 11, 13
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.