17:11  ,  10 մարտի, 2023

ԲԿՄԱ-ն ու «Ալաշկերտը» խաղացին ոչ ոքի (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց «Ալաշկերտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

61-րդ րոպեին «Ալաշկերտի» ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ուստինովը գրավեց սեփական դարպասը։ «Ալաշկերտը» պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում պաշտպան Արտակ Եդիգարյանի արդյունավետ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։

«Ալաշկերտը» 39 միավորով չորրորդ տեղում է է: ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 17 միավոր:

Fastex Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 18:00

Մարտի 11

«Փյունիկ» - «Նոա»՝ 15:00

«Ուրարտու» - «Լեռնային Արցախ»՝ 15:00

Մարտի 12

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 15:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով