15:16  ,  2 հուլիսի, 2024

Սանչեսը, Սենսին ու Կլասենը հեռացել են «Ինտերից»

35-ամյա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, 28-ամյա իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին, 31-ամյա հոլանդացի կիսապաշտպան Դավի Կլասենն ու 27-ամյա իտալացի դարպասապահ Էմիլ Աուդերոն հեռացել են Իտալիայի չեմպիոն «Ինտերից», հաղորդում է ակումբի կայքը։

Նրանց պայմանագրերը միլանյան ակումբի հետ ավարտվել են։

 «Ինտերից» հեռացել էր նաեւ 36-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում